Լյուբերցի հիվանդանոց է դիմել 51-ամյա մի կին՝ այտուցի և քորի գանգատներով։ Սկզբում բժիշկները կարծել են, որ նա բարորակ ուռուցք ունի, և որոշել են հեռացնել այն։
Բայց երբ վիրաբույժը սկսել է վիրահատությունը, որդ է նկատել, որի շարժումներից էլ քոր է առաջացել։
Լուսանկարում պատկերված է 12 սանտիմետրանոց որդը, որին հանել են մոսկվացու այտից: Մակաբույծն այնտեղ է հայտնվել մոծակի խայթոցից հետո։