Միջազգային

ՆԱՏՕ-ի արտգործնախարարները հաստատել են Ուկրաինայի և Վրաստանի համար «բաց դռների» քաղաքականությունը

ՆԱՏՕ-ի արտգործնախարարները հաստատել են Ուկրաինայի և Վրաստանի համար «բաց դռների» քաղաքականությունը

ՆԱՏՕ-ի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ վերահաստատել են 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ընդունված որոշումները։

«Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք Հյուսիսատլանտյան դաշինքի բաց դռների քաղաքականությանը: Մենք վերահաստատում ենք 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված և բոլոր հետագա որոշումները՝ կապված Վրաստանի և Ուկրաինայի հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Միաժամանակ նշվում է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արևմտաբալկանական և սևծովյան տարածաշրջանները Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեն, ողջունում ենք մեր հանդիպումը ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներին՝ Բոսնիա և Հերցեգովինային, Վրաստանին ու Մոլդովային։ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր աջակցությունը՝ ամրապնդելու նրանց ամբողջականությունն ու ճկունությունը, զարգացնելու կարողությունները և պաշտպանելու իրենց քաղաքական անկախությունը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական