Միջազգային

Եվրահանձնաժողովը նախատեսում է բռնագրավել Ռուսաստանի սառեցված ակտիվները

Եվրահանձնաժողովը նախատեսում է բռնագրավել Ռուսաստանի սառեցված ակտիվները

Եվրահանձնաժողովն առաջարկել է ռուսական սառեցված ակտիվների առգրավման ծրագիր։ «Մենք արգելափակել ենք Ռուսաստանի կենտրոնական բանկի 300 միլիարդ եվրոյի պահուստները և սառեցրել ռուս օլիգարխների 19 միլիարդ եվրո գումարը»,-ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ մոտ ապագայում ԵՄ-ն և նրա գործընկերները կարող են ստանձնել այդ միջոցների կառավարումը։ Հասույթը կուղարկվի Ուկրաինա՝ երկրին պատճառված վնասը փոխհատուցելու համար։ «Դա հնարավոր դարձնելու համար մենք մեր գործընկերների հետ կաշխատենք միջազգային համաձայնագրի շուրջ: Եվ միասին մենք կարող ենք օրինական ճանապարհներ գտնել դա անելու համար»,-ասել է ֆոն դեր Լեյենը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական