Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Իրանի հարավում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բենդեր-Լենգե քաղաքից 60 կմ հեռավորության վրա, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմա քաղաքից 88 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։