Միջազգային

Հայտնի է, թե որքան ուկրաինացի զինծառայող և խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմի հետևանքով

Հայտնի է, թե որքան ուկրաինացի զինծառայող և խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմի հետևանքով

«Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան տվել է ավելի քան 120 հզ․ զոհ»,-իր տեսաուղերձում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է պատասխան տա կատարված հանցագործությունների համար. «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան հանգեցրել է մահվան, ավերածությունների, տանջանքների, որոնք բառերով չեն արտահայտվում։ Մենք բոլորս հիշում ենք Բուչայի սարսափները: Մինչ այժմ ենթադրաբար սպանվել է ավելի քան 20 հզ․ խաղաղ բնակիչ և ավելի քան 100 հզ․ուկրաինացի զինծառայող։ Ռուսաստանը պետք է պատասխան տա այս սարսափելի հանցագործությունների համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական