Միջազգային

Թուրքերը մեկնում են Վրաստան՝ iPhone գնելու

Թուրքերը մեկնում են Վրաստան՝ iPhone գնելու

Թուրքերը «հեռախոսային զբոսաշրջության» նպատակով մեկնում են Վրաստան՝ գնելու iPhone-ներ, որոնք հարևան երկրում, հարկերի վերադարձի պատճառով, վաճառվում են Թուրքիայի համեմատ ավելի ցածր գնով: 

Apple-ը սեպտեմբերին ներկայացրեց իր նոր iPhone 14, iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max մոդելները։ Այդ մոդելների գները Թուրքիայում տատանվում են 30,000 թուրքական լիրա (1,600 դոլար) և 57,000 լիրա (3100 դոլար) միջև:

Բայց եթե թուրք սպառողները հեռախոսները գնում են Վրաստանում, նրանք իրավունք ունեն վերադարձնել հարկերը: Հարկերի վերադարձի դեպքում iPhone-ի գինը Վրաստանում մոտ 15000 լիրա ավելի էժան է, քան Թուրքիայում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական