Միջազգային

ԱՄՆ-ն Եվրոպային ստիպում է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Չինաստանի հանդեպ

ԱՄՆ-ն Եվրոպային ստիպում է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Չինաստանի հանդեպ

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում եվրոպական երկրներում ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա՝ պահանջելով ավելի կոշտ դիրքորոշում Չինաստանի հանդեպ և կոնկրետ միջոցներ ընդունել Պեկինին զսպելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Financial Times-ը։

Թերթի աղբյուրը նշել է, որ հունիսին համաձայնեցված ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը վերաբերում է Չինաստանի կողմից ստեղծված «համակարգային խնդիրների լուծմանը», ուստի այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են։

Իր հերթին, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները բուխարեստյան հանդիպման ժամանակ կքննարկեն դաշինքի անդամների ճկունությունը և Չինաստանից բխող մարտահրավերները չեզոքացնելու ուղիները. «Մենք խորապես գնահատում և խրախուսում ենք ընդհանուր եվրոպական մոտեցումը Չինաստանի նկատմամբ»,-ասել է պաշտոնյան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական