Միջազգային

Ալիևն ու Ռիքերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը

Ալիևն ու Ռիքերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերին։ 

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով բանակցությունների շուրջ։

Բարձր է գնահատվել այն փաստը, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մշտական ​​ուշադրության ներքո է պահում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական