Միջազգային

Ռուսաստանը Ղազախստանի խոշորագույն ներդրողն է

Ռուսաստանը Ղազախստանի խոշորագույն ներդրողն է

Մոսկվայում հանդիպել են Ղազախստանի և Ռուսաստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ու Վլադիմիր Պուտինը։

«Տոկաևի վերընտրվելուց հետո առաջին արտասահմանյան այցը Ռուսաստան առանձնահատուկ նշանակություն ունի և ընդգծում է երկու երկրների հարաբերությունների բնույթը»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ դա բարձր է գնահատում։ Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը եղել և մնում է Ղազախստանի տնտեսության ամենամեծ ներդրողը։ 

Տոկաևն իր հերթին հաստատել է, որ Ռուսաստան կատարած այցն ունի և՛ խորը քաղաքական նշանակություն, և՛ որոշակի սիմվոլիզմ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական