Միջազգային

ԵՄ պատժամիջոցներից խուսափումը՝ քրեական հանցանք

ԵՄ պատժամիջոցներից խուսափումը՝ քրեական հանցանք

Եվրամիության խորհուրդը հաստատել է ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցների շրջանցումը հանցագործությունների ցանկում ներառելու որոշումը։ ԵՄ խորհուրդը համապատասխան հայտարարություն է տարածել այսօր` Բրյուսելում։ 

«Խորհուրդն այսօր միաձայն որոշում է կայացրել սահմանափակող միջոցների չկատարումը ավելացնել «ԵՄ հանցագործությունների» ցանկում, որոնք ներառված են ԵՄ գործունեության մասին պայմանագրում»,-ասվում է հայտարարությունում։

Խորհուրդն ընդգծում է, որ այս որոշումն ընդունվել է՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ կապված։ «Պարտադիր է, որ այդ պատժամիջոցներն ամբողջությամբ իրականացվեն»,-ասված է հայտարարության մեջ։ 

Արդարադատության հարցերով եվրահանձնակատարն ավելի վաղ ասել էր, որ պատժամիջոցները շրջանցելու փորձերը ԵՄ-ում քրեական հանցագործություն համարելը ճանապարհ է հարթում ռուսական բիզնես ակտիվների բռնագրավման համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական