Միջազգային

Ի՞նչ են քննարկել Մոսկվայի ու Վաշինգտոնի գլխավոր հետախույզները

Ի՞նչ են քննարկել Մոսկվայի ու Վաշինգտոնի գլխավոր հետախույզները

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն  ռիսկերի կառավարումը (հատկապես՝ միջուկային) հետախուզական գործակալությունների մակարդակով քննարկելու խողովակներ ունեն։ Այդ մասին «Ռիա Նովոստիին» ասել է Ռուսաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիզաբեթ Ռուդը։

«Հենց միջուկային ռիսկի կառավարման հարցն էր ԿՀՎ տնօրեն Բերնսի և նրա ռուս գործընկերոջ հանդիպման նպատակը»,-ասաց նա՝ հավելելով, որ հանդիպմանը չի քննարկվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։

Նոյեմբերի 14-ին Անկարայում հանդիպել են ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Կրեմլը մանրամասնել է, որ բանակցությունները եղել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Բերնսը չի բանակցել Նարիշկինի հետ պատերազմը դադարեցնելու համար, և նրա ուղերձը վերաբերել է այն հետևանքներին, որոնք կլինեն, եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական