Սաուդյան Արաբիայի հյուսիսում հորդառատ անձրևները անապատում հսկայական տարածքներ են վերածել «գետերի և լճերի», հաղորդում է Սաուդյան «Habr Ajil» լրատվական պորտալը: Որոշ շրջաններում տեղացել է նաև կարկուտ։
Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզ Աս Սաուդը կարգադրել էր երկրի մզկիթներին աղոթքներ անցկացնել անձրևներ գալու խնդրանքով, որոնք պարբերաբար կատարվում են երկարատև երաշտի ժամանակ: