Միջազգային

Մահացել է 18 տարի Փարիզի օդանավակայանում ապրող իրանցի փախստականը

Մահացել է 18 տարի Փարիզի օդանավակայանում ապրող իրանցի փախստականը

Մահացել է Իրանի քաղաքացին, որը 18 տարի ապրել է Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում։ Մեհրան Քարիմի Նասերին մահացել է սրտի կաթվածից, հայտնում է The Guardian-ը։ 

Նասերին, որը ենթադրվում է ծնվել է 1945 թվականին, իր կյանքի վերջին շաբաթները նույնպես անցկացրել է օդանավակայանում։

Նասերիի պատմությունը ոգեշնչել է ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին ստեղծելու «Տերմինալ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը կատարել է Թոմ Հենքսը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական