Ռուսաստանում ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի պրոդյուսերական կենտրոնը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը՝ նախագծերը հետաձգելու պատճառով, սակայն նախատեսում է վերսկսել իր գործունեությունը, ՌԻԱ Նովոստիին ասել է դերասանի պրոդյուսեր Առնո Ֆրիլլին։
«Դեպարդյեն չի փակում պրոդյուսերական կենտրոնը: Մենք ստեղծել ենք այս կառույցը նախագծերի համար, որոնք ներկայումս կասեցված են»,- ասել է Ֆրիլլին։
Նրա խոսքով, աշխատանքները դադարեցնելու որոշումը կայացվել է, քանի որ կենտրոնի գործունեությունը տարեկան ծախսեր է պահանջում։
«Երբ նախագծերը վերսկսվեն, մենք կշարունակենք մեր աշխատանքը Ռուսաստանում»,- հավելել է նա։