Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն ուրբաթ օրը ավարտել է 25-րդ Քնեսեթի (երկրի խորհրդարանի) ներկայացուցիչների հետ վարչապետի թեկնածության շուրջ խորհրդակցությունների եռօրյա փուլը։
Կիրակի օրը՝ նոյեմբերի 13-ին, նա «Լիկուդ»-ի առաջնորդ Բենիամին Նեթանյահուին կհանձնարարի նոյեմբերի 1-ի ընտրություններից հետո ստեղծել կառավարական կոալիցիա և կաբինետ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պետական «Kan» ռադիոն։
Օրենքի համաձայն՝ Նեթանյահուն 28 օր կունենա կառավարություն ձևավորելու համար՝ այդ ժամկետը 14 օրով երկարացնելու հնարավորությամբ։