The Wall Street Journal-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է Կիևին չփոխանցել ժամանակակից Grey Eagle MQ-1C գրոհային անօդաչուներ: Հիշեցնենք, որ Ուկրաինան և ԱՄՆ Կոնգրեսի անդամները, որոնք աջակցում են նրան, բազմիցս խնդրել են տրամադրել այդպիսի զենքներ։
Ըստ հրապարակման՝ Պենտագոնը դեմ է արտահայտվել մատակարարումներին՝ վախենալով, որ դրանք կարող են սրել հակամարտությունը և ազդանշան ուղարկել Մոսկվային, որ ԱՄՆ-ն Կիևին տրամադրում է զենք, որը կարող է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։
ԱՄՆ պաշտոնյաները նաև որոշակիորեն մտահոգված էին, որ անօդաչու թռչող սարքերը կարող են խոցվել մարտի դաշտում` թշնամուն բացահայտելով նորագույն տեխնոլոգիաներից մի քանիսը, ինչպիսիք են ինքնաթիռի տեսախցիկները։ «Սակայն որոշում կայացնելիս այդ ռիսկերը չեն որոշիչ եղել»․ ասվում է հրապարակման մեջ։