Միջազգային

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են վերսկսել միջուկային օբյեկտների ստուգումները

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են վերսկսել միջուկային օբյեկտների ստուգումները

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ռազմավարական հարձակողական սպառազինությունների նոր պայմանագրի համաձայն, ծրագրում են քննարկել միջուկային զենքի օբյեկտներում ստուգումների վերսկսումը: Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտին և Մոսկվայի անանուն աղբյուրներին։

Համապատասխան բանակցությունները կասեցվել են 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։

Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է երկկողմ խորհրդատվական հանձնաժողովի հանդիպման նախապատրաստման մասի տեղեկությունը, սակայն հրաժարվել է նշել դրա անցկացման ամսաթիվն ու վայրը՝ նշելով միայն, որ այն չի կայանա Ժնևում։

Bloomberg-ի մոսկովյան աղբյուրների համաձայն՝ հանդիպումը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին Կահիրեում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական