Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադային առաջարկել է 90 օրով երկարաձգել երկրում ռազմական դրությունը և մոբիլիզացիան։ Օրինագծերի տեքստերն ու դրանց բացատրական նշումները հրապարակվել են չորեքշաբթի օրը՝ Ուկրաինայի խորհրդարանի կայքում։
Ուկրաինայում ռազմական դրությունը մտցվել է փետրվարի 24-ին։ Հաջորդ օրը պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինայի արական սեռի 18-ից 60 տարեկան քաղաքացիներին արգելվում է լքել երկիրը՝ մինչև դրա ժամկետի ավարտը։
Օգոստոսին Գերագույն ռադան կրկին 90 օրով՝ մինչև նոյեմբերի 21-ը, երկարաձգեց ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը։