Միջազգային

Facebook-ը կհեռացի 11.000 աշխատակցի

Facebook-ը կհեռացի 11.000 աշխատակցի

Meta-ն, որին պատկանում են նաև Facebook և Instagram սոցիալական ցանցերը, աշխատանքից կազատի 11000 աշխատակցի՝ ընկերության պատմության մեջ անձնակազմի ամենամեծ կրճատման շրջանակներում։ Այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, հայտարարել է Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։

«Ես որոշել եմ կրճատել մեր թիմը մոտավորապես 13%-ով և աշխատանքից ազատել ավելի քան 11․000 մեր տաղանդավոր աշխատակիցներին: Մենք նաև մի շարք լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկում ավելի արդյունավետ ընկերություն դառնալու համար՝ կրճատելով ծախսերը և երկարաձգելով աշխատանքի ընդունման արգելքը առաջին եռամսյակում»,-ասել է Ցուկերբերգը աշխատակիցներին ուղղված բաց նամակում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական