Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա Երկրորդը ավանդաբար գլխավորում է Վրաստանի հասարակական և քաղաքական գործիչների վարկանիշը։ Հասարակական կարծիքի աշնանային հարցման տվյալները հրապարակել է Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ը։
Վարկանիշում քաղաքական գործիչներից առաջատարը իշխող կուսակցության ներկայացուցիչ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն է, որը առաջ է անցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիից։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդգրկվել է հանրաճանաչ հասարակական գործիչների տասնյակում՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը։
Միլիարդատեր և «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին առաջին տասնյակում է։
Ընդդիմության ներկայացուցիչներից 10-յակում են «Հանուն ժողովրդի» կուսակցության առաջնորդ Աննա Դոլիձեն, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան և Աղմաշենեբելիի ռազմավարության առաջնորդ Գիորգի Վաշաձեն։
- Համայն Վրաստանի Կաթողիկոս Պատրիարք Իլիա Երկրորդը՝ 88%
- Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձե՝ 51%
- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի՝ 44%
- «Ժողովրդի համար» կուսակցության նախագահ Անա Դոլիձե՝ 40%
- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի՝ 38%
- Լելոյի առաջնորդներից մեկը՝ խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին՝ 38%
- Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիա՝ 38%
- Նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան՝ 37%
- «Աղմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձե՝ 37%
- Միլիարդատեր, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլի՝ 36%։
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 2-ը ուղիղ հարցազրույցի միջոցով։
Մասնակցել են Վրաստանի 18 տարեկանից բարձր 1500 բնակիչ: Ճշգրտություն +/- 2,5%: