Միջազգային

Եվրամիությունն Ուկրաինային 18 մլրդ դոլարի վարկ կհատկացնի

Եվրամիությունն Ուկրաինային 18 մլրդ դոլարի վարկ կհատկացնի

Եվրահանձնաժողովը չորեքշաբթի օրը կներկայացնի Ուկրաինային մակրոֆինանսական աջակցության 2023 թվականի պլանը՝ 18 միլիարդ եվրո արժողությամբ արտոնյալ վարկերի տեսքով։ Երեքշաբթի օրը կայացած հանդիպմանն այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։ 

«Մենք կքննարկենք Ուկրաինային հաջորդ տարի ուղղվելիք ֆինանսական օգնությունը: Վաղը Եվրահանձնաժողովը կհայտարարի հաջորդ տարի Ուկրաինային 18 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն հատկացնելու առաջարկի մասին, որը բաղկացած կլինի բարենպաստ պայմաններով արտոնյալ վարկերից: Մենք ակնկալում ենք դրական արձագանք»,- հայտնել է Դոմբրովսկիսը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական