Միջազգային

Սաակաշվիլիի մոտ կասկածում են դեմենցիա և տուբերկուլյոզ

Սաակաշվիլիի մոտ կասկածում են դեմենցիա և տուբերկուլյոզ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն չի բացառել, որ քաղաքական գործչի մոտ կարող են ախտորոշվել ավելի քան 30 տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ դեմենցիա և տուբերկուլյոզ։

«Խոսքը ենթադրյալ, վերջնականապես չհաստատված ախտորոշումների մասին է, սպասում ենք պատասխանների: Կասկածներ ունենք տկարամտության, տուբերկուլյոզի և 34 այլ հիվանդությունների»,- ասաց փաստաբանը։

Սահակաշվիլին բանտում երկարատև հացադուլից հետո բուժում է անցնում Թբիլիսիի կլինիկայում։ Նա այնտեղ է տեղափոխվել այս տարվա մայիսին։ Իրավապաշտպանները հայտնում են, որ կլինիկա ընդունվելու պահից նրա ինքնազգացողությունը վատացել է, նա նիհարել է 20 կիլոգրամով։ Նախկինում նրա ընտանիքի անդամները հայտնել էին, որ բժիշկները տվել են 17 տարբեր ախտորոշումներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական