Միջազգային

ԵՄ-ն և Ղազախստանը էներգակիրների մատակարարման համաձայնագիր են ստորագրել

ԵՄ-ն և Ղազախստանը էներգակիրների մատակարարման համաձայնագիր են ստորագրել

Եվրամիությունը և Ղազախստանը ընդլայնում են համատեղ աշխատանքը էներգիայի և հումքի մատակարարման ոլորտներում։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 7-ին, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի շրջանակներում։ Այդ մասին հայտնում է Եվրահանձնաժողովը։

Նշվում է, որ այս համաձայնագրի նպատակն է ապահովել որոշակի տեսակի հումքի մատակարարումը և զարգացնել արտադրական շղթաներ ջրածնի և մարտկոցների արտադրության համար՝ առանց շրջակա միջավայրին վնաս պատճառելու։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական