Միջազգային

Տոկաևը չի մասնակցի Ղազախստանի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերին

Տոկաևը չի մասնակցի Ղազախստանի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անձամբ չի մասնակցի նոյեմբերի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների հեռուստաբանավեճերին։ 

Նրա անունից բանավեճին կմասնակցի նախընտրական շտաբի ղեկավար, խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Երլան Կոշանովը։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԿԸՀանդամ Անաստասիա Շչեգորցովան։

Նրա խոսքով՝ հեռուստաբանավեճերին կմասնակցեն բոլոր թեկնածուները, բացի Տոկաևից։ Քննարկման մեջ նրան կներկայացնի Կոշանովը, ով նաև իշխող «Ամանաթ» կուսակցության նախագահն է։ Բանավեճը կանցկացվի «Khabar» հեռուստաալիքի ուղիղ եթերում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական