Միջազգային

Զուրաբիշվիլին հայտնել է Վրաստանի գլխավոր մարտահրավերները

Զուրաբիշվիլին հայտնել է Վրաստանի գլխավոր մարտահրավերները

«Արտաքին սպառնալիքը, ներքին բևեռացումը և դեպի Եվրամիություն հետագա առաջընթացը Վրաստանի համար այսօր երեք հիմնական մարտահրավերներն են». հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Ստրասբուրգում, ժողովրդավարության համաշխարհային ֆորումի ժամանակ։ 

Նա հորդորել է չմոռանալ, որ ռուսական բազան գտնվում է Վրաստանի մայրաքաղաքի մոտ։ «Սա այն իրավիճակն է, որում մենք ապրում ենք և, չնայած դրան, զարգացնում ենք ժողովրդավարական ճկունություն, թեև դա իդեալական չէ»,- ընդգծել է նախագահը։

Զուրաբիշվիլին ասել է, որ այսօր առավել, քան երբևէ, Վրաստանին անհրաժեշտ է ԵՄ թեկնածուի կարգավիճակ՝ իր ձեռքբերումները պահպանելու և առաջ շարժվելու համար։

Նրա խոսքով՝ Վրաստանը «մեծ հիասթափություն» ապրեց, երբ Ուկրաինայի և Մոլդովայի հետ թեկնածուի կարգավիճակ չստացավ։

«Մենք եվրոպացի ենք և այսքան ժամանակ եղել ենք, մենք պետք է միանանք եվրոպական ընտանիքին: Կարծում եմ, որ այսօր չենք կարող ժամանակ կորցնել: Վրաստանին անհրաժեշտ է թեկնածուի կարգավիճակ»,- շեշտել է Զուրաբիշվիլին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական