Միջազգային

Զելենսկին Իսրայելի վարչապետին հրավիրել է Կիև

Զելենսկին Իսրայելի վարչապետին հրավիրել է Կիև

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուին հրավիրել է Կիև։ Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ երկուշաբթի երեկոյան Ուկրաինայի առաջնորդը զանգահարել է Նեթանյահուին։ Զելենսկին զրույցից հետո սոցիալական ցանցերում գրել է, որ Նեթանյահուի հետ քննարկել է «պետությունների միջև հարաբերությունների հիմնական ասպեկտները»։

«Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, թե ինչ է շեշտում Ուկրաինան, և ինչ շեշտադրումներ է անում Իսրայելը։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք էապես հզորացնել մեր պետությունները»,- գրել է Զելենսկին։

«Yediot Ahronot» թերթը, վկայակոչելով ուկրաինացի անանուն պաշտոնյաներին, գրել է, որ Զելենսկին Նեթանյահուին խնդրել է զենք մատակարարել Ուկրաինային։

Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը հաղթել է Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) ընտրություններում, և նրա առաջնորդը պետք է կազմի երկրի կառավարությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական