2023 թվականի աշնանը Լեհաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Յարոսլավ Կաչինսկու «Օրենք և արդարություն» իշխող կուսակցությունը կարող է կորցնել իր մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում։
Այս մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման տվյալները, որն անցկացրել է IBriS հետազոտական կենտրոնը։ Տվյալները հրապարակել է «Rzeczpospolita» թերթը, ըստ որոնց՝ Կաչինսկու կուսակցությանն այժմ աջակցում է ընտրողների 33,7%-ը։
Նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի ամենամեծ ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիա» կուսակցությանը պատրաստ է քվեարկել հանրապետության բնակիչների 27,6%-ը։