Միջազգային

Սոբչակը վերադարձել է Ռուսաստան

Սոբչակը վերադարձել է Ռուսաստան

Քսենյա Սոբչակը վերադարձել է Ռուսաստան: Նա կիրակի օրը Պսկովի շրջանում ոտքով հատել է սահմանը։ «Ռիա Նովոստի» գործակալությանն այս մասին հայտնել են ականատեսները։

«Նա սահմանը հատել է Լատվիայի սահմանին գտնվող Բուրաչկի անցակետով»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը՝ նշելով, որ Սոբչակը վերադարձել է ամուսնու ուղեկցությամբ։

Ավելի վաղ նրա մայրը՝ սենատոր Լյուդմիլա Նարուսովան, հայտնել էր Սոբչակի մոտալուտ վերադարձի մասին։

Հոկտեմբերի վերջին Սոբչակին տեսել էին Բելառուսի և Լիտվայի սահմանին գտնվող «Վիձի» անցակետը ոտքով հատելիս։ Նույն օրը Մոսկվայի Տվերսկոյի դատարանը կալանավորել էր նրա երկու մերձավոր անձանց՝ Սոբչակի ընկերության կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովին և «Թաթլեր» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Արիան Ռոմանովսկուն։ Նրանք մեղադրվում են «Ռոստեկ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովից 11 մլն ռուբլի շորթելու մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական