Միջազգային

Ճապոնիան ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ճապոնիան ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը և ԱՄՆ ԶՈՒ-ն համատեղ վարժանքներ են անցկացրել Արևելաչինական ծովում։

Ճապոնիայի ՊՆ տվյալներով՝ Կյուսյու շրջանից հյուսիս-արևմուտք կազմակերպված ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններին մասնակցել է 9 ռազմական ինքնաթիռ՝ Ճապոնիայի ռազմաօդային ուժերի F-2 ինքնաթիռ, ամերիկյան B1-B ռմբակոծիչներ և F-16 ինքնաթիռներ։

«Զորավարժությունների նպատակն է ցույց տալ երկու դաշնակից ուժերի սերտ փոխգործակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական