Միջազգային

Իրանը նոր ՀՕՊ համակարգեր է ցուցադրել

Իրանը նոր ՀՕՊ համակարգեր է ցուցադրել

Իրանի ՊՆ-ում կիրակի կայացել է «Bavar-373» արդիականացված զենիթահրթիռային համակարգի շնորհանդեսը, որը նախատեսված է 305 կմ հեռավորության վրա օդային թիրախները ոչնչացնելու համար։ Այդ մասին հայտնում է «IRNA»-ն։

Արարողության շրջանակներում ներկայացվել է նաև «Sayad-B4» հրթիռի արտադրական գիծը, որը հագեցած է «Bavar-373» ՀՕՊ համակարգով։

««Bavar-373» ՀՕՊ համակարգում թիրախների հայտնաբերման հեռահարությունը 350-ից հասել է 450 կմ-ի։ «Sayad-B4» hրթիռի հեռահարությունը և մարտական ​​բարձրությունը, ամապատասխանաբար, 200-ից հասել է 300 կմ-ի, և 27-ից 32 կմ-ի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական