Երկրի վրա վերջին ութ տարիները եղել են ռեկորդային ամենատաք եղանակները։ Այս մասին ասվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության «Գլոբալ կլիմայի վիճակը 2022 թվականին» զեկույցում։
Օդի գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը նպաստել է մթնոլորտում ջերմոցային գազերի աճող կոնցենտրացիան։ Ծայրահեղ շոգերը, երաշտը և ավերիչ ջրհեղեղներն այս տարի ազդել են միլիոնավոր մարդկանց վրա և միլիարդավոր դոլարների վնաս հասցրել:
Զեկույցում ասվում է, որ կլիմայի փոփոխության հետևանքները ավելի կտրուկ են դառնում։