Միջազգային

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել, հայտնում է Anadolu գործակալությունը։

Գործակալությունը հաղորդել է, որ վթարը տեղի է ունեցել Տուտակի շրջկենտրոնում՝ Վան-Աղրի երթևեկող մարդատար ավտոբուսի և երկու բեռնատարների մասնակցությամբ: 

«Ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել բժիշկների, հրշեջների և ժանդարմերիայի բազմաթիվ բրիգադներ։ Բախման հետևանքով ավտոբուսում բռնկված հրդեհը մեծ ջանքերից հետո մարվել է հրշեջների կողմից»,- հայտնել է գործակալությունը։

Նշվում է, որ 11 տուժածներից երկուսի վիճակը ծանր է։ 


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական