Միջազգային

Հայ-թուրքական սահմանին ական է պայթել. կա տուժած

Հայ-թուրքական սահմանին ական է պայթել. կա տուժած

Կարսի նահանգում Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծման աշխատանքներ կատարող մասնավոր ընկերության աշխատակից Հ․Ա․-ն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ոտքից։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական NTV-ին։ 

Դեպքը տեղի է ունեցել Կարսի Դիգորի շրջանի Հալըքըշլաք գյուղում՝ Հայաստանի հետ սահմանին։ Դեպքի վայր ժամանած բուժանձնակազմը Հ․Ա․-ին առաջին օգնություն է ցույց տվել, ինչից հետո վիրավորը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Հ․Ա․-ի վիճակը ծանր է։ 

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական