Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Կանցլերի վարչակազմի տվյալներով՝ Շոլցը Բայդենին տեղեկացրել է Չինաստան կատարած իր վերջին այցի մասին, քննարկվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Ղեկավարները բարձր են գնահատել նախագահ Սի Ցզինպինի հայտարարությունները միջուկային զենքի կիրառման և կիրառման սպառնալիքի դեմ։ Բայդենը և Շոլցը դատապարտել են ՌԴ կողմից Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների, հատկապես էներգետիկ օբյեկտների շարունակվող գնդակոծությունները։
Երկու ղեկավարներն էլ վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային: