Միջազգային

ՌԴ-ում նվազել է COVID-19-ի դեմ դեղերի գնումը

ՌԴ-ում նվազել է COVID-19-ի դեմ դեղերի գնումը

Ռուսաստանում COVID-19 դեղամիջոցների պահանջարկը թե՛ դեղատների և, թե՛ պետական կառույցների կողմից նվազել է։

2022 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ռուսները 16%-ով ավելի քիչ գումար են ծախսել այդ դեղերի համար, քան մեկ տարի առաջ։ Այդ դեղերի պետական գնումների ծավալը նույնպես կրճատվել է սեպտեմբերին՝ 56%-ով, օգոստոսին՝ 72%-ով:

Վերլուծաբան Նիկոլայ Բեսպալովը COVID-19 դեղամիջոցների պահանջարկի նվազումը պայմանավորում է կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազմամբ, մարդկանց եկամուտների նվազմամբ և մասնակի մոբիլիզացիայի սկզբով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական