Միջազգային

«Ռուսաստանում մոբիլիզացվել է 318 հազար քաղաքացի». Պուտին

«Ռուսաստանում մոբիլիզացվել է 318 հազար քաղաքացի». Պուտին

«Ռուսաստանում մոբիլիզացվել է 318 հազար մարդ, որից 49 հազարն արդեն մարտական ​​առաջադրանք են կատարում»,-ռուսական պետական ​​լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը նաև ընդգծել է Ուկրաինայի՝ անեքսիայի ենթարկված Խերսոնի մարզի խաղաղ բնակչությանն «ամենավտանգավոր շրջաններից» տարհանելու կարևորությունը։

«Այժմ Խերսոնում ապրողները պետք է հեռացվեն ամենավտանգավոր գործողությունների գոտուց, քանի որ խաղաղ բնակչությունը չպետք է տուժի հրետակոծությունից կամ ցանկացած այլ հարձակողական ու հակահարձակողական գործողությունից»,- հավելել է Պուտինը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական