Միջազգային

Եվրամիությունը Ուկրաինային ավելի քան 22 միլիարդ եվրո է հատկացրել

Եվրամիությունը Ուկրաինային ավելի քան 22 միլիարդ եվրո է հատկացրել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն արդեն 22 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ֆինանսական, տնտեսական, ռազմական և հումանիտար աջակցության համար՝ չհաշված միության անդամ երկրների կողմից տրամադրվող երկկողմ ռազմական օգնությունը։

«ԵՄ-ն արդեն 22 միլիարդ է հատկացրել Ուկրաինային աջակցելու համար։ Այս թիվը չի ներառում այն ​​ռազմական աջակցությունը, որը ԵՄ անդամ երկրները տրամադրել են երկկողմանի հիմունքներով», - ասել է Բորելը, ում ելույթը հեռարձակվել է ԵՄ խորհրդի կայքում։

Բորելը Գերմանիայի Մյունստեր քաղաքում մասնակցում է G7 երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվում են Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հետևանքները։


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական