Միջազգային

Գերմանիայի կանցլերը Չինաստանում է. ի՞նչ են խոսել առաջնորդները

Գերմանիայի կանցլերը Չինաստանում է. ի՞նչ են խոսել առաջնորդները

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ իր առաջին հանդիպման ժամանակ ընդգծել է Չինաստանի և Գերմանիայի միջև ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Շոլց-Ցզինպին հանդիպմանը ակնկալվում է, որ բանակցությունները կանդրադառնան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, կլիմայի փոփոխությանը և տնտեսական կապերի զարգացմանը:

Դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Սին նշել է, որ որպես ազդեցություն ունեցող մեծ երկրներ՝ Չինաստանը և Գերմանիան պետք է ավելի շատ միասին աշխատեն «փոփոխությունների և փոթորկահույզ ժամանակներում»՝ հանուն համաշխարհային խաղաղության։ 

Շոլցն իր հերթին պատասխանել է, որ լավ է, որ երկու առաջնորդներն էլ անձամբ են հանդիպում լարված ժամանակներում, քանի որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խնդիրներ է ստեղծել գործող աշխարհակարգի կանոնների համար։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական