Միջազգային

Ռուսաստանը կարող է ներդրումներ անել Իրանի նավահանգիստներում

Ռուսաստանը կարող է ներդրումներ անել Իրանի նավահանգիստներում

Ռուսաստանը դիտարկում է Իրանի ծովային նավահանգիստներում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Այդ մասին ասվում է ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՌԴ կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ 

Ռուսաստանն ու Իրանը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ զարգացնել համագործակցությունը նաև համատեղ նավատորմի կառուցման գործում: 

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությունը տնտեսության առանցքային ոլորտներում՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, տրանսպորտ, էներգետիկա, բանկային գործեր և այլն։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական