Հոկտեմբերի կեսերին ռուսական զրահատեխնիկայի կորուստը հասնում էր օրական 40 միավորի, և ռուսական հրամանատարությունը բելառուսական բանակի պաշարներից հավանաբար ստացել է առնվազն հարյուր տանկ և հետևակի մարտական մեքենա (БМП)։
Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 3-ին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն՝ հրապարակելով ռուս-ուկրաինական պատերազմի ամենօրյա ամփոփագիրը։
Բրիտանական հետախուզության տվյալներով՝ զրահատեխնիկան և հրետանին կենտրոնական տեղ են գրավում ռուսական զորքերի մարտավարության մեջ, և այժմ ռուսական բանակը դժվարություններ է ապրում ինչպես զինամթերք գտնելու, այնպես էլ՝ անսարք տեխնիկան փոխարինելու հարցում։