ԱՄՆ-ի լրացուցիչ զորքերը, որոնք տեղակայվել են Լեհաստանում և ՆԱՏՕ-ի այլ երկրներում՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի հետ, այնտեղ կմնան երկար ժամանակ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Մի քանի ժամ առաջ նման հայտարարություն էր արել Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շատ լրջորեն է վերաբերվում ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությանը, և այդ պատճառով նախագահ Բայդենը լրացուցիչ 20 հազար ամերիկյան զինվոր է ուղարկել Եվրոպա։