Միջազգային

Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը

Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Գերմանիայի բոլոր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը. «Գերմանիայի քաղաքացիների համար կա կամայական ձերբակալության, հարցաքննվելու և երկարաժամկետ ազատազրկման դատապարտվելու հատուկ ռիսկ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

«Առաջին հերթին վտանգի տակ են երկքաղաքացիները, որոնք, բացի Գերմանիայի քաղաքացիությունից, ունեն նաև Իրանի քաղաքացիություն։ Ոչ վաղ անցյալում մեծ թվով օտարերկրյա քաղաքացիների կամայական ձերբակալություններ են եղել»,- զգուշացրել է Գերմանիայի ԱԳՆ-ն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական