Միջազգային

Լավրովը և Աբդոլլահիանը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Լավրովը և Աբդոլլահիանը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Նոյեմբերի 2-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։ 

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Պարսից ծոցում առկա իրավիճակի վրա։ Հաստատվել է Մոսկվայի և Թեհրանի՝ առկա բոլոր հակասությունները քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով հաղթահարելու դիրքորոշումների ընդհանրությունը՝  հաշվի առնելով մերձավորարևելյան պետությունների շահերը։

Ընդգծվել է արևմտյան լրատվամիջոցների կողմից սկսված տեղեկատվական արշավի վնասակարությունը, որը միջազգային բարդ իրավիճակի պայմաններում կարող է վերածվել լարվածության և իրավիճակի սրման։

Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական