Միջազգային

«Ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության համար». Փրայս

«Ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության համար». Փրայս

ԱՄՆ պետդեպ խոսնակ Նեդ Փրայսը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և կարգավորման գործընթացին։

Փրայսը, մասնավորապես, անդրադառնալով Սոչիի եռակողմ հանդիպմանը, նշել է. «Մենք, իհարկե, այս հանդիպման մասնակից չէինք։ Դա մենք չպետք է մեկնաբանենք։ Բայց ձեր հարցի վերջին մասի հետ կապված՝ պետքարտուղար Բլինկենը բազմիցս ընդգծել է դա, այդ թվում՝ Նյու Յորքում երկու արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Մենք հավատարիմ ենք հայ-ադրբեջանական խաղաղությանը և բանակցություններին։

Մենք հավատում ենք, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և այդ կայուն խաղաղությանը հասնելու համար, և երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են այդ խաղաղությանը: Այսպիսով, մենք երկկողմանի՝ գործընկերների հետ, ինչպես նաև բազմակողմ՝ կազմակերպությունների միջոցով, կշարունակենք ներգրավվել հաջորդ ամիսներին՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական