Միջազգային

Ղազախստանի նախագահը համաներել է հունվարյան անկարգությունների մասնակիցներին

Ղազախստանի նախագահը համաներել է հունվարյան անկարգությունների մասնակիցներին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է «Համաներման մասին» օրենքը, համաձայն որի՝ հունվարյան իրադարձությունների որոշ մասնակիցներ ազատ կարձակվեն։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 27-ին, այս օրենքը լիագումար նիստում ընդունվել էր Ղազախստանի Սենատի կողմից։

Օրենքի նպատակը 2022 թվականի հունվարի 4-ից 7-ն ընկած ժամանակահատվածում անկարգությունների պայմաններում քրեական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ քրեաիրավական բնույթի մարդասիրական գործողություն է։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Ղազախստանի նախագահը ժողովրդին ուղղված իր ուղերձում համաներում է հայտարարել հունվարյան իրադարձությունների մասնակիցներին։


Ղազախստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, համաներման տակ է հայտնվելու մոտ 1500 մարդ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական