Միջազգային

«Հացահատիկային միջանցքը կվերսկսի աշխատանքները». Էրդողան

«Հացահատիկային միջանցքը կվերսկսի աշխատանքները». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «հացահատիկային միջանցքի» աշխատանքը վերսկսելու մասին, որն ապահովում է Սև ծովում Ուկրաինայի նավահանգիստներից գյուղատնտեսական մթերքների մատակարարումը։ Այս մասին Էրդողանը հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։

Էրդողանը հիշեցրել է, որ նախօրեին «հացահատիկային միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանն ասել է, որ մտադիր է այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ևս քննարկել «հացահատիկային միջանցքը»։

Էրդողանը մտադիր է Բայդենին տեղեկացնել Ուկրաինայից հացահատիկի արտահանման վերականգնման շուրջ բանակցությունների արդյունքների մասին։ ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ իրենք գրավոր երաշխիքներ են ստացել Ուկրաինայից՝ հացահատիկային միջանցքը մարտական ​​գործողությունների համար չօգտագործելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական