ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե Ուկրաինան հաղթի, Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի։
«Արևմտյան երկրների թեզն այն է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Ռուսաստանը հաղթի պատերազմում, սա նշանակում է, որ եթե Ռուսաստանը չի հաղթում, ապա, ըստ ամենայնի, հաղթում է Ուկրաինան։ Պատերազմում Ուկրաինայի նպատակը նշվում է Կիևի ռեժիմի կողմից՝ նախկինում իրեն պատկանող բոլոր տարածքների վերադարձը։ Սա նշանակում է սպառնալիք մեր պետության գոյությանը և Ռուսաստանի փլուզում։ Իսկ դա նշանակում է առիթ՝ Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքների 19-րդ կետի կիրառման համար։
Իսկ ո՞վ է այդ դեպքում ծրագրում միջուկային հակամարտություն, թույլ տվեք իմանալ։ Ի՞նչ է սա, եթե ոչ միջուկային զենքի կիրառմամբ համաշխարհային պատերազմի ուղղակի հրահրում։ Իրերն իրենց անուններով կոչենք։
Արևմտյան երկրներն աշխարհը մղում են գլոբալ պատերազմի, և միայն Ռուսաստանի լիակատար և վերջնական հաղթանակն է համաշխարհային կոնֆլիկտի դեմ երաշխիք»,- գրել է Մեդվեդևն իր Տելեգրամ ալիքում։