Միջազգային

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են նաև Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման հետ կապված իրավիճակի շուրջ։ Վլադիմիր Պուտինը հայտնել է այս գործարքը կասեցնելու Ռուսաստանի որոշման պատճառների մասին։

Ընդգծվում է, որ Կիևի ռեժիմը, արևմտյան վերահսկողների աջակցությամբ, օգտագործել է ուկրաինական հացահատիկի փոխադրման համար ստեղծված ծովային մարդասիրական միջանցքը՝ Սևաստոպոլում ռուսական Սևծովյան նավատորմի ենթակառուցվածքներին և նավերին հարվածներ հասցնելու համար։ Ռուսաստանի նախագահը հիշեցրել է փաթեթային համաձայնագրերի երկրորդ մասի ձախողումը` ապաշրջափակել ռուսական գյուղմթերքի և պարարտանյութերի արտահանումը համաշխարհային շուկաներ։ 

Երկխոսությունը շարունակվել է երկկողմ հարաբերությունների որոշ արդիական ասպեկտների շուրջ՝ շեշտը դնելով տնտեսական ոլորտում խոստումնալից նախագծերի վրա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել կանոնավոր երկկողմ շփումներ տարբեր մակարդակներով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական