Միջազգային

TikTok-ի աշխատակիցներին առաջարկվել է տեղափոխվել Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան

TikTok-ի աշխատակիցներին առաջարկվել է տեղափոխվել Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան

TikTok-ի ռուսական գրասենյակի աշխատակիցներին առաջարկվել է տեղափոխվել Ղազախստան, Հայաստան և Ղրղզստան։ Բայց նրանք, ովքեր ցանկանում են դա անել, ստիպված կլինեն կրել բոլոր ծախսերը և վերադառնալ Ռուսաստան՝ աշխատանքային լրացուցիչ պայմանագիր կնքելու համար։ Այս մասին հայտնում է РБК-ն։ 

Նշվում է, որ նախքան հատուկ Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկը TikTok-ի ռուսական գրասենյակում աշխատել է 200-300 աշխատակից, նրանցից մի քանիսը ֆիզիկապես չեն գտնվել Ռուսաստանում։ Ըստ աղբյուրի՝ դատելով հաշվետվություններից՝ յուրաքանչյուր երրորդ աշխատակից գտնվում է այլ երկրում:

RBC-ի TikTok-ին մոտ կանգնած զրուցակիցներից մեկն ասել է, որ Ռուսաստանում TikTok-ի կասեցումից հետո ռուսական գրասենյակի որոշ աշխատակիցներ սկսել են աշխատել այլ միջազգային թիմերում, օրինակ՝ Մերձավոր Արևելքում, բայց մնացել են ռուսական գրասենյակի աշխատակիցներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական