Միջազգային

Հայազգի էկոակտիվիստին և նրա ընտանիքին զրկել են ՌԴ քաղաքացիությունից

Հայազգի էկոակտիվիստին և նրա ընտանիքին զրկել են ՌԴ քաղաքացիությունից

Մոսկվայի շրջանի դատարանը Ռուսաստանի քաղաքացիությունից զրկել է հորն ու երկու եղբայրներին։ Դատարանը Արշակ Մակիչյանին զրկել է ՌԴ քաղաքացիությունից՝ «գիտակցաբար սուտ տեղեկության» հիման վրա։ 2002թ. դատախազությունը հայցով պահանջում էր նաև Մակիչյաններին զրկել սեփականության իրավունքից, սակայն դատարանը մերժել է։

Մակիչյանի խոսքով՝ ոչ ինքը, ոչ էլ իր երկու եղբայրներն այլ երկրի քաղաքացիություն չունեն։ Ակտիվիստի հայրն ուներ Հայաստանի քաղաքացիություն, սակայն տղամարդը հրաժարվել է դրանից, երբ ստացել է ՌԴ քաղաքացիություն։

Ըստ Մակիչյանի՝ ինքը քաղաքացիությունից զրկելու սպառնալիքներ է սկսել ստանալ, երբ 2021 թվականին ծրագրել է առաջադրվել ՌԴ պետդումայի ընտրություններում։ «Յաբլոկո» կուսակցությունը, որը պետք է առաջադրեր նրան, ի վերջո հրաժարվեց դրանից, թեև Մակիչյանը քարոզարշավի սկզբում արդեն հայտնի էր սոցիալական ցանցերում և կարողացավ կամավորներ հավաքագրել նախընտրական շտաբի համար։ Հետագայում երիտասարդը շարունակել է անել այն, ինչ նա համարում է կարևոր՝ մասնակցել բնապահպանական քաղաքականության փոփոխության, ռուսական նավթի էմբարգոյի և Ուկրաինայի հետ պատերազմի դեմ գործողություններին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական